«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Օգտագործում են ու դեն նետում

Օգտագործում են ու դեն նետում
29.02.2024 | 13:12

«Կամ-կամ»-ի դարաշրջանում Հայաստանն ուզում է «և-և» խաղալ։ Սրա արդյունքում դու մնում ես մենակ ու անօգնական և փորձում ինչ-որ ծառայություններ առաջարկել բևեռներին, որից հետո քեզ օգտագործում են ու դեն նետում։

Քաղաքականությունը այ սենց բան է ու ամեն մեկի խելքի բանը չի։

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ